Ֆրանսիան Հայաստանին ռազմական տեխնիկա կտրամադրի

Ֆրանսիան Հայաստանին ռազմական տեխնիկա կտրամադրի

Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին՝ իր պաշտպանությունն ապահովելու համար: 

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

«Այս պահին չեմ կարող շատ հստակեցումներ ասել պայմանագրի մասին, միայն կարող եմ ասել, որ մի շարք հարցեր համաձայնեցվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև», – նշեց նա։

Կոլոնան նաև հավելեց, որ այս բնագավառում երկու կողմից էլ շատ լուրջ պատասխանատվությամբ են գործում, որպեսզի չառաջացնեն էսկալացիաներ։

«Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի կողքին կա այնպիսի հարևան երկիր, որը անընդհատ թշնամական գործողություններ է իրականացնում», – ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը։