Ֆրանսիացի զինվորականները ժամանել են Հայաստան (ֆոտո)

Ֆրանսիացի զինվորականները ժամանել են Հայաստան (ֆոտո)

Ֆրանսիայի քաղաքացիական անվտանգության 56 զինվորական, 2 Dash ինքնաթիռ, 1 կառավարման շարժական կայան, 8 տոննա տեխնիկա եւ 2 փրկարար շուն. երեկ երեկոյան դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երեւանում դիմավորել է ֆրանսիական թիմերին։

Այդ մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

Նրանք Հայաստանի եւ ԵՄ-ի փրկարարների հետ կմասնակցեն «HOPE 2023» վարժանքին: 

Հայաստանում են նաև Կիպրոսի և Մոնտենեգրոյի որոնողափրկարարական թիմերը։