Ադրբեջանը Փաշինյանի խնդրանքով է ձերբակալել Ռուբեն Վարդանյանին․ Արշակ Կարապետյան
Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈՒ ուլտիմատումը և հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ։
Կարապետյանը ՀՀ գործող իշխանություններին մեղադրել է վախկոտության ու դավաճանության արդյունքում Արցախը հանձնելու մեջ՝ նշելով, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև Հայաստանին։
«Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք»։
Մանրամասները՝ Bavnews.am-ի տեսանյութում