Ադրբեջանի գործողությունները ԼՂ-ում օրինական են․Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ասել է, որ դե յուրե խոսքը իր տարածքում Ադրբեջանի գործողությունների մասին է։
Լրագրողների հետ զրույցում Պեսկովին հարցրել են Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության մասին, ով Ռուսաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։
«Մենք չենք ընդունում մեր հասցեին նման նախատինքները, հատկապես հայկական կողմի՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պաշտոնական որոշումից հետո, դե յուրե, հիմա խոսքը գնում է Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին իր տարածքում, հետևաբար՝ նման մեղադրանքները. մեր դեմ բացարձակապես անհիմն են»,- ասել է Պեսկովը։