Աթոռին կանգնեցի վերցնելու ափսեն, ընկա, և 3 տարի շարունակ պայքարում եմ այդ ամենի պատճառով․ Գայանե Ասլամազյան
Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման հյուրն է դերասանուհի Գայանե Ասլամազյանը։
«Ամանորին ուտեստ էի պատրաստել, տանը մենակ էի, բարձր տեղից ափսե էր պետք և երբ աթոռին կանգնեցի վերցնելու ափսեն, ընկա, և 3 տարի շարունակ պայքարում եմ այդ ամենի պատճառով։
5 վիրահատություն, դա ֆիզիկապես շատ դժվար ճանապարհ էր, որը մինչ օրս անցնում եմ, սակայն փորձում եմ չհիշել, ես հիշում եմ լավը, հարազատներիս աջակցությունն ու սերը, որը ստացել եմ»։
Գայանե Ասլամազյանը` 5 վիրահատության, նախկին ամուսինների, որդու խնդրի մասին։