Ալիևը Ստեփանակերտում ադրբեջանական դրոշ է բարձրացրել
Հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում բարձրացրել է Ադրբեջանի պետական դրոշը և հանդես եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստեփանակերտի վարչական շենքի վրա արդեն տեղադրվել է Ադրբեջանի զինանշանը։
![](https://socialblog.am/wp-content/uploads/2023/10/aliev-1.jpg)
Ավելի վաղ հայտնել էին, որ Ալիևը դրոշ է բարձրացրել նաև Մարտակերտում և Սարսանգի ջրամբարի մոտակայքում։