Աղոթք հայ ազգի համար․ Աստված պահապան բոլորիս

Ամենակալ Տեր Աստված մեր, խնդրում ենք Քեզ՝ թող Քո փրկությունը հաստատվի ամեն մեկի կյանքում, թող Քո մեծագույն ողորմությունը առաջնորդի յուրաքանչյուրին դեպի Քո կենարար Լույսը:

Քո ամենազոր աջով պահապան եղիր ամեն մի հայորդու, քո հաղթական խաչով հալածիր մեր թշնամիներին, Քո Սուրբ Հոգով միաբանիր Հայ ազգին՝ լցնելով բոլորի սրտերը խաղաղությանբ, սիրով և հավատով, քանզի Քեզ ենք դավանում որպես միակ ճշմարիտ Աստված և միայն Քեզ ենք ճանաչում որպես Տեր հավիտյանս հավիտենից. Ամեն: