Էմիլը փոքր է եղել, երբ ծնողները բաժանվել են: Նրա խոսքով՝ դա իր կյանքում դժվարություններ է ստեղծել ու իր հետքը թողել: «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասանը:
«Երբ դպրոցում ծնողական ժողով էր լինում, կամ տղաներով կռիվ էինք անում, բոլորի հայրերը գալիս էին, այդ ժամանակ զգում էի այդ բացը: Բայց դրա շնորհիվ նաև ինքնուս դարձա, ինչն իր դրական կողմերն էլ ունի, դա ինձ կյանքի մեծ փորձ տվեց:
Պարբերաբար հանդիպում էի հորս հետ, բայց նման հարցերում չէի ուզում դիմել: Երբ ծնողները միասին են, ավելի ինքնավստահ ու համարձակ ես լինում, հոր խրատները, ձեռքը սեղանին հարվածելը տեսնելը կարևոր է, բայց դա չունենալու համար չեմ մեղադրում ոչ մեկին: Հիմա ամեն ինչ փորձում եմ անել, որ այն, ինչ ինձ համար բաց է եղել, լրացնել որդուս մոտ:
Վաղը, եթե դպրոցում խնդիրներ ունենա, միշտ կողքին կլինեմ: Մանկության երազանք եմ ունեցել մեծ մեքենա ունենալ, բայց չի կատարվել: Երբ տղաս ծնվեց, 1 տարեկանում իր համար այդ մեքենայից գնեցի: Այն, ինչ ես չեմ ունեցել, նրա համար եմ անում:
Ընտանիքը Աստծո կողմից տրված ձեռքբերում է, որը պետք է պահել ու փայփայել»,- ասել է դերասանը: