Ամուսնության լուրերը հաստատելուց հետո դերասանուհի Տաթևիկ Ադումյանը առավել ակտիվ է դարձել սոցիալական իր էջերում։ Վերջին ամիսներին նրա ինստագրամյան հրապարակումները բավական էմոցիոնալ էին, սակայն կարծես ամեն բան արդեն անցյալում է և Տաթևիկը նոր կյանք է սկսել։
Այս օրերին դերասանուհին իր հանգիստն է անցկացնում Եգիպտոսում, որտեղից էլ հրապարակել է նոր լուսանկարներ։ Հրապարակումից երևում է, որ նա ավելի գեղեցիկ և թարմ տեսք ունի։


