Այսօր սիրված դերասան Խորեն Լևոնյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված դերասան Խորեն Լևոնյանի ծննդյան օրն է

Խորեն Արմենի Լևոնյան (սեպտեմբերի 16, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան և հաղորդավար։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։

Խորեն Լևոնյանը սովորել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցում։ Մանուկ հասակում և աշակերտության տարիներին խաղացել է տարբեր ֆիլմերում՝ Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (1987), Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (1990), Հ. Իբսենի «Դոկտոր Ստոկման» (1992), որտեղ մարմնավորել է Ստոկմանի որդու դերը, Գ. Գորինի «Քին» (1993)։

18 տարեկանում ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ դերասանական բաժին, որտեղ սովորել է 4 տարի (2001-2005)։

Շարունակելով դերասանական գործունեությունը՝ նա ելույթ է ունենում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների բեմերում։ Համալսարան ընդունվելու առաջին տարում սկսել է աշխատել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես կրկնօրինակող, ապա նաև երաժշտական նախագծերի և համերգների վարող։ 2010 թվականից վարում է «Երգ երգոց» երաժշտական հաղորդաշարը։

2011-2013 թվականներին եղել է «Երևան» կինոստուդիայի տնօրեն։