Դպրոցական նստարանից պատերազմի դաշտ ու հերոսացում։ Ռազմիկը Մախմուրյան
18-ամյա ժպտերես Ռազմիկը մեկ ամսվա զինծառայող էր երբ սկսվեց պատերազմը։
Ծառեր էր տնկել, ուզում էր բանակից վերադառնալ ու բերքը վայելել։
Պատերազմի ժամանակ անվախ ու ամենահաս վարորդ էր։
Բայց մի անգամ հուսալքվեց, սիրելի հրամանատարին էին կորցրել։
«Անտեր մնացինք»,-ասել է եղբորը, երբ հրամանատարը Հայկ Ալեքսանյանը, նրանց փրկելու համար իր կյանքը տվեց․…
Չներեք Տղերք……