Անեկդոտ, որը կանայք չեն սիրում
Ադամն ու Եվան իրենց կարիքներն են հոգում այգում, երբ նրանց մոտ է գալիս Աստված ու ասում.
-Զավակնե՛րս, ես ձեզ համար երկու նվեր ունեմ, միայն թե դուք պետք է որոշեք` որը ում համար լինի:
Առաջին նվերը` միզել կանգնած… Այստեղ Ադամը բարձրաձայն գոռում է, թե ինքը ցանկանում է կանգնած միզել ու դրա մասին ամբողջ կյանքում երազել է: Եվան զիջում է նվերը նրան:
Եվ Ադամը սկսում է վազվզել այգով մեկ, թռչկոտում է, աղտոտում շուրջբոլորը` ծառերին, թփերին, ծաղիկներին և պարզապես գետնին:
Եվան կանգնում է Աստծո կողքին, և լռության մեջ նրանք նայում էին այդ խելահեղությանը: Եվ այստեղ Եվան հարցնում է.
-Տե՛ր իմ, ո՞րն է երկրորդ նվերը: Աստված ասում է.
-Ուղեղը, Եվա՛…. Ուղեղը… Սակայն ուղեղը ևս ստիպված ենք լինելու Ադամին տալ, այլապես նա այստեղ ամեն բան կկեղտոտի: