Այսօր վաղ առավոտից ամբողջ Հայաստանի տարածքում խափանվել են անկանխիկ վճարումների համակարգերը։ Դրա հետևանքով խանութներում, սուպերմարկետներում, դեղատներում և մի շարք այլ առևտրային կետերում գործարքները փաստացի կաթվածահար են եղել։
Տուժել են հատկապես այն քաղաքացիները, որոնց եկամուտը փոխանցվում է բանկային քարտերին, այդ թվում՝ թոշակառուները։
Սուպերմարկետների աշխատակիցները նշում են, որ համակարգային խափանումների պատճառով առևտուրը ժամերով դադարեցված է եղել։ Ըստ նրանց՝ հաճախորդների զգալի մասը անկանխիկ վճարման տարբերակից օգտվելու հնարավորություն չի ունեցել, ինչն էլ հանգեցրել է խանութներում հերթերի, սպասումների և անհարմարությունների։
Քիչ առաջ համակարգը սպասարկող ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժամը 12:45-ի դրությամբ ծառայությունների մեծ մասը վերականգնվել է, դեռևս խնդիրներ կան բանկային հավելվածների և քարտից քարտ փոխանցումների ծառայություններում։