Հենց մեր տան դիմաց էր. Աջափնյակի արյունալի կրակոցների ականատես

Մենք հենց դիմացի շենքում ենք ապրում, կրակոցների ձայնը մենք լսեցինք, դաշտում խաղացող երեխաները վախից փախան, նրանցից մեկը նույնիսկ վախից ընկավ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի Աջափնյակ թաղամասի բնակիչներից մեկը, որտեղ այսօր ցերեկը կրակքոցներ էին հնչել։

«Դրանից հետո մեծ թվով երիտասարդներ մեր շենքի դիմացով անցան։ Երեխաները դաշտում էին խաղում, ձայնը այնքան բարձր էր, որ երեխեքը վախից փախան։ Ես  չգիտեմ՝ վիրավորներ կան, թե ոչ, տնից դուրս չենք եկել, որ իմանանք։

Վերևից ենք տեսել, դեմքերը չենք տեսել, չգիտեմ՝ որտեղի բնակիչ էին»,-ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանությունն իր տեղում չի, որ նման բաներ են լինում։

«Եթե նման բաներ են լինում, իրենք լավ գիտեն՝ ովքեր են»,-ասաց նա։