«Առանց հուզվել հնարավոր չէ հետևել Անաիս Սարդարյանի կազմակերպած բարի-բարի գործին»
Աննա Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առանց հուզվել հնարավոր չէ հետևել Անաիս Սարդարյանի կազմակերպած բարի-բարի գործին… Առանց որևիցե պաթոսի ուզում եմ ասել, էդ, որ ասում են իսկական հայ, իսկական հայ…. ժողովուրդ, տենց ա լինում հայրենասերը, որ երբեք իրան չի կոտորորի դիմության, ընդդիմության, իշխանության ու չիշխանության համար…
Մինչև հիմա, իմ իմացած հայերից դեռ մենակ իրեն ա հաջողվել մի գործի շուրջ հավաքել վերը նշված բոլոր-բոլորին…
Կուզեմ, որ ինքը օրինակ ծառայի ոչ միայն բարեգործության առումով, (տենց հայ չկա, որ բարեգործություն անել չսիրի), այլ նաև խիզախություն ունենալ բարձրաձայնելու ահավոր լուրջ թեմաներ, այն առումով օրինակ լինի, որ թույլ չտա մարդուն «ավանակի» տեղ դնեն, և՛ լավը շեշտի, և՛ վատը, լինի օրինակ ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ լինելու:
Մարդը նայի էդ աղջկան ու ասի, «եթե էդ փոքրամարմին աղջիկն ա կարողանում , ուրեմն ես էլ կարող եմ»:
Կա նպատակ, կա հասնելու դժվար ճանապարհ, խոչընդոտներ, բայց կա հաղթանակ!!! Ուրիշ ոչինչ կարևոր չէ!»։