Առանց տանջանքների քաշը կորցնելու 15 գաղտնիք
steptohealth.ru կայքը գրում է, որ 15 գաղտնիքների միջոցով կարելի է առանց տանջանքների ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Շատ օգտագործեք բանջարեղեն, մրգեր, ընկույզ: Դրանք բոլորն իրենց մեջ նյութեր են պարունակում, որ օգնում են օրգանիզմից հանել այն ամենը, ինչ նրան պետք չէ:
Կանաչ և կարմիր թեյ խմեք: Դրանք օգնում են այրել ճարպերը և կանխում են ճարպերի մնալն օրգանիզմում:
Խուսափեք աղի օգտագործումից, քանի որ այն ճարպերը պահում է օրգանիզմում:
Նախաճաշելը ձեզ կօգնի օրվա ընթացքում առավել շատ էներգիա ունենալ և չգայթակղվել աշխատանքի ընթացքում որոշ բաներ ուտելով:
Ընթրիքը պետք է թեթև լինի: Այն ամենը, ինչ ուտում եք ժամը 8-ից հետո, այլևս չի այրվում:
Պարբերաբար բանջարեղենով ապուր կերեք: Դրանք շատ լավ կշտացնում են և օգտակար են առողջության համար:
Մի տարվեք ցածր կալորիաներով սպիտակուցային դիետաներով: Դա վնասակար է առողջության համար, բացի դա՝ որոշ ժամանակ անց քարը նորից ավելանում է:
Տապակած մթերքներ և կիսաֆաբրիկատներ մի օգտագործեք. դրանք մեծ քանակով ճարպեր են պարունակում:
Աշխատեք խուսափել դրսում սնվելուց, քանի որ դա սովորաբար ավելի շատ կալորիականություն ունի և ավելի քիչ օգտակար է:
Սնվելու ընթացքում հեռուստացույց մի նայեք, շատ մի խոսեք:
Երբեք մինչև ամբողջությամբ հագենալը մի կերեք: Դուք պետք է թեթև սովի զգացում ունենաք ուտելուց հետո, որը մի քանի րոպե անց կանցնի:
Ուտելուց անմիջապես հետո դեսերտ մի կերեք:
Որպես դեսերտ՝ միրգ մի կերեք, քանի որ այդ դեպքում նյութափոխանակությունը կդանդաղի:
Պարբերաբար սպորտով զբաղվեք, շաբաթվա ընթացքում ամենաքիչը 3 անգամ:
Սովորություն դարձրեք շատ քայլել, վերելակից օգտվելու փոխարեն՝ ոտքով բարձրացեք: