Առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ի արձակումն ուղեծիր
Այսօր՝ ժամը 22:18-ին, տեղի կունենա «Հայասաթ-1»-ի թռիչքը:
Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։
Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը: