«Արագ հեռացրեք այդ անճաշակությունը»․ Հայկ Դեմոյան

«Արագ հեռացրեք այդ անճաշակությունը»․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Մարգարյան հիվանդանոցի սուրճի նոր բուդկան

Երևանի քաղաքապետարան, Առողջապահության նախարարություն: Այսպես լավ չի, ես կասեի` հեչ լավ չի:

Միգուցե մտածեք մի մի հատ էլ այսպիսի բուդկաներ նաև ծնարաններ խցկեք ու ԿԳՄՍ-ի հետ համատեղ պարտադրեք, որ նորածինների անուններն արձանագրվեն հենց սուրճի բաժակների վրա: Էլ ի՞նչ զոդիակ ու աստղակերպ: Ֆեստիվառի կանոնների համաձայն, հայ երեխաներն այսուհետ կծնվեն կապուչինոյի, ֆրապուչինոյի, ամերիկանոյի ու այլ սրճատեսակների անվան տակ:

Լավ ինչքան կարելի է անմեղսունակ լինել: Աշխարհում այսպիսի բան չկա: Լսե՞լ եք գոնե, որ ծաղկափոշին ալերգիկ է ու ոչ մի կանոններով ու օրենքներով մոր և մանկան առողջության կենտրոնների կամ ծննդատների հենց մուտքի մոտ ճանճերի, մոծակների, կրծողների ու զանազան վարակակիրների կենտրոնատեղի չի կարելի թույլ տալ:

Տեսե՞լ եք գոնե, որ այդ սրճի բուդկաներից ինչ ջրափոշի է տարածվում ու աշխատակիցը ռետինե խողովակով ջուր ցանում հիվանդանոց հենց մուտքի ուղղությամբ:

ԿԳՄՍ – Եթե չեք նկատել, կամ նկատելու չեք տալիս, ասեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում հայտնված Գառնիի պատմաճարտարապետական հուշարձանի տարածք է խցկվել սուրճի բուդկա:

Հուսամ կարգերին ծանոթ եք, որ նման կարգավիճակ ունեցող հուշարձանների տարածքում նման բոմժությունն անթույլատրելի է: Արագ հեռացրեք այդ անճաշակությունը և տարածքը բերեք նախնական տեսքի:

Թե բա ֆեստիվառ…»: