Արան հերթական այցն է ունեցել «Նաիրի» ԲԿ․ Լիլիթը մանրամասներ է հայտնել
Երգիչ Արա Մարտիրոսյանի մենեջերը՝ Լիլիթ Գալստյանը, բացառիկ մանրամասներ է հայտնել StarNews-ին՝ Արայի մահվան հանգամանքների հետ կապված։
Ըստ Լիլիթի՝ Արան հերթական այցն է ունեցել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ սիստեմաներ ստանալու նպատակով՝ առաջին հարկում։
Հենց հիվանդանոցում երգչի սրտի վիճակը հանկարծակի վատանում է, որից հետո նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ երգչի սիրտը կանգ է առնում։
Բժիշկները պայքարել են երգչի կյանքը փրկելու համար, սակայն, ցավոք, չեն կարողացել։