«Արդյո՞ք պլանավորում եք Ռուսաստանից պահանջել` հանել ռազմաբազաները Հայաստանից». հարց` Փաշինյանին
The Wall Street Journal-ի թղթակից Յարոսլավ Տրոֆիմովը հարցազորւյցի ընթացքում հարց է հղել ՀՀ վարչապետին` արդյոք պլանավորում եք Ռուսաստանից պահանջել` հանել ռազմաբազաները Հայաստանից։
«Մենք նման հարց չենք քննարկում: Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»,- պատասխանել է վարչապետը:
Ընդհանուր առմամբ` Ադրբեջանի և Նախիջևանի կապի վերաբերյալ առանձին վերցրած օրակարգ գոյություն չունի: The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով լրագրողի հարցին, թե վարչապետը «խոսում է փոխկապակցվածության մասին, ինչը, ենթադրաբար, ներառում է նաև տրանզիտ Ադրբեջանից դեպի Նախիջևան։
Առկա համաձայնություններով նախատեսվում է, որ Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությունը կառավարի այդ երթևեկությունը։ Կարծում եք՝ ԱԴԾ-ն իսկապե՞ս պետք է այստեղ դերակատարում ունենա, թե՞ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն, առանց Ռուսաստանի ներգրավվածության կարող են այդ հարցը լուծել»։
Տեսանյութը ստորև