Արթնացեք և ասեք այս աղոթքը, թող Աստծո օրհնությամբ սկսվի Ձեր օրը

Գոհանում եմ Քեզանից,
Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ.

Եվ օրհնում ու փառավորում
Քո սուրբ անունը,
Որ պահեցիր այս գիշեր
Քո անարժան ու մեղավոր ծառային

Բոլոր վտանգներից ու փորձություններից,
Խաղաղությամբ հասցնելով
Առավոտյան այս ժամին
Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու
Քո ողորմության լույսը:

Աղաչում եմ, Տե´ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի:

Ամեն: