Արսեն Գրիգորյանը ցավալի լուր է հայտնել
ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո) ցավով հայտնել է իր հոր մահվան մասին։
Երգիչը սոցցանցերում գրել է. «Սիրելի հարազատներ, ընկերներ, բարեկամներ, այսօր Հայրս հավերժի ճամփորդ դարձավ… Պինդ պահեք ձեր ծնողներին»:
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ): Վերջին հրաժեշտը եւ հուղարկավորությունը կկայանան հունիսի 24-ին՝ ժամը 13:00-ին։