Արտակարգ դեպք Երևանում․ Բագրատունյաց 25/27 շենքի դիմաց քամու հետևանքով ծառը արմատախիլ է եղել և տապալվել

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոց թիվ 25/27 շենքի դիմաց՝ փողոցում, քամու հետևանքով ծառը արմատից կոտրվել ու տապալվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ծառայության ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, մինչև կժամանի Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից, որպեսզի ծառը հեռացնեն։

Իսկ թե այնտեղից ե՞րբ կժամանեն՝ անհայտ է։