Արտաշ Ասատրյանը Ռուսաստանում ընտանիքի հետ մասնակցել է շքեղ հարսանիքի. ո՞վ է հարսնացուն
Starnews-ը գրում է․ Արտաշ Ասատրյանն ընտանիքի հետ այս օրերին գտնվում է Ռուսաստանում`Ստավրոպոլում: Նրանց այստեղ բերել է հարսանիքը: Ամուսնանում է Արտաշի բարեկամի աղջիկը:
Ներկայացնում ենք կադրեր, որտեղ երևում է`ինչ տեսքով է ընտանիքը մասնակցել հարսանիքին:
Նշենք նաև, որ երեկ հայտնել էինք, որ Արտաշ Ասատրյանի կնոջ ծննդյան օրն է:
Ինչպես միշտ`Արտաշը կեսգիշերին ինստագրամյան հարթակում սթորի էր արել`ցույց տալով, թե ինչ շքեղ անակնկալ են մատուցել երեխաները մայրիկի ծննդյան առթիվ:
Գրիշոն և Սյուզին`շքեղ ծաղկեփունջերն իրենց ձեռքին, կանչում էին մայրիկին`շնորհավորելու նրա տարեդարձը: