Արցախից տեղահանված 4-ամյա Միկան, երբ սնունդ տանողից լսել է արցախյան բարբառ՝ հարցրել է. «Եկել ես մեզ տուն տանելո՞ւ»
«Արցախցի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամ Սիրանուշ Սարգսյանը X-ի իր միկրոբլոկում պատմել է Բամբակաշենի ռեստորանում ապրող ԼՂ-ից բռնի տեղահանված 4-ամյա Միկայի մասին։
«4-ամյա Միկան՝ 30 հոգու հետ Բամբակաշենի ռեստորանում ապրող փախստականներից է, այսօր լսեց, թե ինչպես եմ խոսում արցախյան բարբառով, երբ մենք այնտեղ էինք AGBU-ի սնունդ տրամադրող ծրագրով։
Նրա աչքերը հույսով լցվեցին և հարցրեց. «Եկել ես մեզ տուն տանելո՞ւ»: