«Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ»․ Թաթուլ Հակոբյան
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ
Ադրբեջանը Արցախում առաջին հային նշանակել է Ստեփանակերտի պարետ՝ մունիցիպալ իշխանության ժամանակավոր պաշտոնակատար:
Մենք չենք ցանկանում նշել նշանակված անձի անուն-ազգանունը, քանի որ սա շատ զգայուն թեմա է և կարող է վնաս տալ այլ մարդկանց:
Նշանակված անձը միջին կարգի պաշտոնյա է եղել Արցախի Կրթության նախարարությունում, Շուշիի շրջանի վարչակազմում, բարեկամական սերտ կապեր ունի Արցախի Ազգային ժողովում թունդ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներից մեկի հետ և Արցախի նախկին նախագահներից մեկի հետ ունի քավոր-սանիկական կապեր:
Առայժմ այսքանը»: