Արցախում զոհված եղբայրներին 20 օր անց հուղարկավորել են Եռաբլուրում
News.am-ը գրում է․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր՝ հոկտեմբերի 9-ին հուղարկավորել են 20 օր առաջ Արցախում զոհված եղբայրներին։
Նրանք պայմանագրային զինծառայողներ են եղել, զոհվել են տարբեր դիրքերում:
Մեծ եղբայրը՝ Սամվել Ստեփանյանը, զոհվել է թշնամու հրթիռակոծությունից, իսկ կրտսեր եղբայրը, ըստ բարեմակների պատմածի, վիրավորված է եղել, մնացել, արնաքամ է եղել:
Նրանց ամբողջ ընտանիքը՝ մայրը, պապը, տատը, բոլորը զինվորականներ են եղել: Իրենք մատաղիսից են, բայց 44-օրյա պատերազմից հետո Մարտակերտում են ապրել:
Տեսանյութը ստորև