Բագրատ Սրբազանը պատասխանեց հարցին՝ թիկունքին ով է կանգնած
Իմ թիկունքում իմ հարություն առած Տերն է կանգնած ու այդպես ամբողջ կյանքում: Այս մասին այսօր հունիսի 4-ին, լրագրողների հետ զրուցում ասել է Բագրատ Սրբազանը:
«ԱԱԾ-ն էլ հերքեց այդ բոլոր ասվածները։ Գործ է հարուցվելու, յուրաքանչյուր ասվածի և գործածի համար անպատասխանատու մարդ պետք է չլինի»,- ասել է Սրբազանը:
«Իրենց ի՞նչ գործն է՝ շարժումը մարում է, թե ոչ, ինչի՞ են այդքան հետաքրքրված»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե իշխանականների կարծիքով շարժումը մարում է: