Արցախից մազապուրծ Հայաստան փախած ընտանիքում 6 անչափահաս երեխա է մեծանում: Այս մասին գրում է Hraparak.am-ը․
Ներկայացրել ենք այդ ընտանիքի կարիքները հույսով, որ կօգնեն ընտանիքին. 6 երեխա մեծացնելը հեշտ բան չէ:
Թվում է ընթերցողն ինչպե՞ս պետք է արձագանքի: Պետք է ուրախանա, որ 6 հայ բալիկ է մեծանում, կոչ անի օգնել, ամոթանք տա պետությանը, որ բազմազավակ ընտանիքը կարիքի մեջ է:
Բայց մեկնաբանությունների մեծ մասը պարսավանք ու ատելություն է ուղղված հայի ընտանիքին:
Մի տգետ անգամ գրել է. «Բոլոր ազգությունները գալիս են Հայաստանում հանգիստ ապրում բացի ձեզանից, ի՞նչ եք ուզում մեր Փաշինյանից, հայաստանցիներից, կարո՞ղ է մենք ենք ասել, որ այդքան երեխա ունենաս»:
Այս արարածն անգամ չգիտի, որ արցախցին հայ է գուցե ավելի լավ հայ, քան ինքը` Հայաստանում ապրողը եւ նրա հայրենիքը նույնքան Հայաստանն է, որքան իր նման չար, անգրագետ ու անհադուրժող մեկինը:
Ցավոք, սրտի: Եւ նման գրառումներ անողները վայելում է այս իշխանությունների խրախուսանքը, զգում են պետության առաջին դեմքերի աջակցությունը, հակառակ դեպքում երբեք նման բաներ չէին գրի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում