Բախվել է չորս ավտոմեքենա. կա զոհ և վիրավորներ
Օգոստոսի 18-ին, ժամը 13։31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1958 թ․), երկու «Mitsubishi» և «Vaz» (վարորդ՝ Ռ. Չ., ծնված 1947 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել երկու «Mitsubishi» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, Ռ. Չ.-ի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։