Այսօր՝ փետրվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արթուր Վարդանյանն ու Արսեն Պետրոսյանը:
Վերջիններս սահմանազատել են տարածը, իսկ հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով բացել են դուռը և հյուրասենյակում հայտնաբերել են տղամարդու կախված դի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Տեղում պարզվել է, որ ինքնասպանություն գործած տղամարդը նույն տան բնակիչ 40-ամյա էդուարդ Ս.-ն է: