Բաքվի փողոցներով շրջել է հայկական եռագույնով մեքենա. ում է այն պատկանում (ֆոտո)
Բաքվի կենտրոնական` Ուզեիր Գաջիբեկովի անվան փողոցում քաղաքացիների կողմից նկարահանվել է Mercedes մակնիշի ադրբեջանական համարանիշներով ավտոմեքենա` ետնամասում, մեքենայի համարանիշի կողքին փոքրիկ հայկական դրոշի տարբերանշանով:
Եռագույնի նշանն իրարանցում է առաջացրել Բաքվում և գործին միջամտել է Ճանապարհային ոստիկանությունը:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է արտասահմանում ապրող Ադրբեջանի քաղաքացու:
«Ավտոմեքենան գնել են ավտոսրահից, սակայն «տյունինգն» արվել է հայկական ընկերության կողմից»- ՃՈ պաշտանյան այդպես է մեկնաբանել դրոշի առկայությունը:
Նրա խոսքով, ավտոմեքենայի տերը կարծել է, թե մեքենայի վրա ոչ թե Հայաստանի, այլ Կոլումբիայի դրոշն է:
Ավտոմեքենայի սեփականատիրոջը հրահանգվել է հեռացնել նշանը: Հետաքննական մարմիններն այն եզրակացության են եկել, որ հայկական դրոշով մեքենան Ադրբեջան է հասել Վրաստանից: