Բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ օգտագործել սիսեռ. ահա նրա օգտակար հատկությունները

Սիսեռահատիկները հիասքանչ համ և յուղալի բաղադրություն ունեն: Դրանք սպիտակուցի հիանալի աղբյուր են և ձեռքի տակ են ողջ տարին, քանի որ պահպանվում են չորացված վիճակում: Սիսեռը պարունակում է շուրջ 80 սննդարար նյութեր:

Այն, ինչպես և մյուս լոբազգիները, անփոխարինելի է հյուսվածքներում խոլեստերինի մակարդակն իջեցնելու գործում: Գիտականորեն ապացուցված է, որ լոբազգիների՝ հատկապես սիսեռի օգտագործումն էականորեն կրճատում է սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը և դրանց լուրջ հետևանքները, այնպիսիք, ինչպիսիք են կաթվածներն ու ինֆարկտները:

Այն, փաստորեն, օրգանիզմն ապահովում է ճարպազուրկ և դրանով հանդերձ՝ բարձրակարգ սպիտակուցով: Սիսեռը հանքային նյութերի, օրինակ՝ մոլիբդենի հիանալի աղբյուր է:

Մոլիբդենը պատրաստի սննդին սովորաբար ավելացվող վնասակար հավելումների չեզոքացման համար պատասխանատու ֆերմենտի բաղադրիչն է: Սիսեռը ձեզ էներգիա կհաղորդի՝ օգնելով լրացնել երկաթի պաշարը: Դաշտանի օրերին, երբ օրգանիզմը երկաթի անբավարարություն է ունենում, սիսեռի օգտագործումը հատկապես լավ է այն պատճառով, որ, ի տարբերություն կարմիր մսի (երկաթի այլ աղբյուր), լոբազգիները ցածր կալորիականություն ունեն և ճարպեր չեն պարունակում:

Սիսեռը մանգանի հոյակապ աղբյուր է: Այս միկրոտարրը օրգանիզմի հակաօքսիդացման պաշտպանության բազմաթիվ գործընթացների բաղկացուցիչ մասն է կազմում և էներգիայի աղբյուր է: Ընդամենը մեկ բաժակ սիսեռն ապահովում է այդ կարևոր հանքանյութի օրական չափաբաժնի 84,5%-ը: Սիսեռը կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Ինչպես և մյուս լոբազգիները, սիսեռը նույնպես հարուստ է սննդային լուծվող և չլուծվող նրբաթելերով։