Բժիշկներին չհաջողվեց փրկել 2 երեխաների հետ վրաերթի ենթարկված մորը

Բժիշկներին չհաջողվեց փրկել 2 երեխաների հետ վրաերթի ենթարկված մորը

Bavnews.am-ի տեղեկություններով՝ այսօր կյանքից հեռացել է 2 երեխաների հետ վրաերթի ենթարկված մայրը՝ Անի Գալստյանը։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ կյանքից հեռացել էր նաև նրա դուստրը՝ 10-ամյա Դանիելլան։

Տեղեկացնում ենք, որ Անիի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը`30.05.2025թ., ժամը 17-20:00 -ը Շիրակի 74/1 հասցեում գտնվող Կարմիր բլուրի սգո սրահում։

Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ ժամը 13:00-ին նույն սրահից:

Նշենք, որ որ ապրիլի 25-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: 
 
Վրաերթի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, մեկ չափահաս՝ «Էրեբունի», 1 չափահաս էլ՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ: 
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: