Բոխին երկիր մոլորակի բնական պայմաններում հանդիպող հնագույն բույսերից մեկն է։ Ավելի քան մեկ միլիոն տարի առաջ այն աճել է Հարավային Ասիայում և հետզհետե տարածվել դեպի Եվրոպայի բարեխառն գոտիները։
Պատկանում է հաճարենիների կարգի, կեչազգիների ընտանիքի, տխլենիների ենթաընտանիքին։
Տեսակի լատիներեն գիտական անվանումն է` Carpinus, անգլերեն` hornebeam, ֆրանսերեն` charme, իսպաներեն`ojaranzo։ Այս անվանումների մեջ որևէ ընդհանրություն չի նկատվում։
Բոխին ունի մոտ 50 տեսակներ, դրանք հիմնականում տարածված են Ասիայի բարեխառն կլիմայական գոտիներում կամ մշակովի տեսակներ են։ Բույսը օգտագործվում է գաճաճային ծառերի բուծման արվեստում (բոնսայ), քանի որ դանդաղ է աճում և դիմացկուն է գեղարարական էտումների հանդեպ` ընդունելով ցանկալի տեսք։
Կովկասյանը ցրտադիմացկուն է, ստվերատար, խոնավասեր, պահանջկոտ հողի հանդեպ։ Բացի նշված մարզերից, աճում է նաև Նիգ-Ապարանում` բոլոր տեսակի անտառներում, ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են աշնան սկզբում։
Նշված երկու տեսակները տարածված են Հյուսիսային Կովկասում, Փոքր Ասիայում, Ղրիմում, Միջերկրական ծովի ափերին, մայրցամաքային Եվրոպայի բարեխառն գոտիների լայնատերև անտառներում։
Հյուսիսարևմտյան Իրանի և Այսրկովկասի սահմաններում տարածված է բոխի Շուշիի ենթատեսակը (C. schushaensis)։ Ոչ մեծ (10-15 մ) ծառ է, ճյուղերը մուգ կարմրադարչնագույն են, պատված կարճ աղվամազով, տերևը հիմքում սրտաձև է։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Մեղրատու է, ծաղկափոշու և ակնամոմի հումքի մատակարար` ինչպես բոլոր այլ տեսակները։
Բոխիի, շուշիի պտուղները հասունանում են ամռանը, իսկ ղաժու պտուղները` հոկտեմբերին։ Հայաստանում հանդիպում է նաև մշակովի Հյուսիս-ամերիկյան բոխի կարոլինյանը։
Բոխի շուշիի տերևների երկարությունը 3.5-7 սմ է, լայնությունը` 2,5-4 սմ։ Այն աճում է անտառների եզրին, կախված վերընթաց գոտու կլիմայական պայմաններից` կարող է աճել ծովի մակերևույթից ավելի քան 1500 մ բարձրության վրա, ինչպես դա տեղի է ունեցել Լեռնային Թալիշի անտառներում։
Բոխին միատուն բույս է, փոշոտումը հիմնականում կատարվում է քամու միջոցով։ Ծաղիկները և տերևները բացվում են գրեթե միաժամանակ։ Երկար-էլիպսաձև, տափակ, պտուղները տեղակայված են ողկուզաձև փնջերով, պատված են կաշվենման թաղանթով, որի վրա կան կարճ աղվամազեր, և կետային գեղձիկներ, վերին մասում արտահայտվում են կողերը։
Մեկ պատյանի մեջ կան 10-30 հատ ընկուզանման սերմիկներ, դրանք շատ ամուր են։ Պտղաբերում է յուրաքանչյուր տարին, 1 կգ-ում ընդգրկվում է մինչև 35 հազար սերմ։ C. cordata ենթատեսակից սառը մամլման եղանակով յուղ են ստանում, այն ուտելի է, սննդարար։ Սերմը շատ երկար է պահպանում ծլունակությունը։
Կեղևը պարունակում է բետուլին, ֆենոլներ, դաբաղանութ, սպիրտներ, ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ։ Տերևը հարուստ է օրգանական թթուներով և ֆլավոններով, պարունակում է նաև ինոզիտ, դաբաղանյութ, բետա-կարոտին, E, K, C վիտամիններ։
Բույսը ունի հակաօքսիդանտ, հակահելմինտային, լեղամուղ, արյունարգել հատկություն, ըստ որոշ տվյալների` տերևի թուրմը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, հատկապես լավացնում է գլխուղեղի արյան սնուցումը։
Բոխին ոգեշնչող բույս է, էներգիան օգտակար է հղի կանանց, հեռացնում է վախի զգացողությունը։
Թուրմ 1 ճ/գ տերևը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց մեկ ժամ հետո։
Հակահելմինտային. Վաղ գարնանը (մարտ-ապրիլ) առանձնացրեք մատղաշ ճյուղերի կեղևը։ Երկու հարյուր մլ տարողություն զբաղեցնող մանրացրած հումքը 30 րոպե եփեք 600 մլ եռջրում։ Չորս ժամ թրմեք ջերմապահի մեջ։ Քամեք, զտեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 3-ական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց մեկ ժամ առաջ։ Ունի լեղամուղ հատկություն։ Շարունակեք 7-14 օր։
Մաշկը սնուցող. 1 ճ/գ տերևը 15 րոպե եփեք 300 մլ եռջրում։ Քամեք։ Մաքրեք դեմքը։