Գեղարքունիքի մարզում «Mercedes»-ը բախվել «ԶԻԼ»-ին, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում 76-ամյա Վազգեն Սողոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիիշ բեռնատարին, ապա առաջ ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, նորից առաջ ընթացել և բախվել 2 «Opel»-ի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
«ԶԻԼ»-ը պատկանում է Սևանի ճանշինին և ճանշինի աշխատակիցները գործ անելիս են եղել, երբ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, ապա վրաերթի ենթարկել ճանշինի աշխատակցին ու առաջ ընթանալով բախվել «Opel»-ներին։
«Mercedes»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վթարված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։