Գեղեցիկ երեկո էր․ Լյուսի Հայրապետյան (ֆոտո)
Մոդել Լյուսի Հայրապետյանը՝ դերասան Սոս Ջանիբեկյանի հետ լուսանկարներ է հրապարակել և կից գրել․։
«Երևի մի 10 տարի կլինի այն օրից, որ ես և Սոսը նույն բեմում էինք։ Պարզապես բեմն էր այլ՝ թատրոնի, Դրամատիկի, ու դերերն էին այլ՝ Օսկարի և Մարինայի, իսկ այժմ՝ առանց նոր, բեմական, սցենարային անունների՝ պարզապես Լյուսի, պարզապես Սոս։

Ինչևէ, գեղեցիկ երեկո էր, մեր առաջին դեբյուտային բեմելն էր՝ որպես հաղորդավարական զույգ։ Ասում են՝ լավ էր, ստացված էր։
Լուսանկարները շատ սպոնտան, շատ արագ, շատ պրոֆեսիոնալ ու մի տեսակ հաճելի բեմադրված տեղում»։
