Գնացին ու չեկան. 2 հարազատ եղբայր` պայթյnւնի հերթական զnհերը
Լուսանկարում Գևորգ և Դավիթ Մանուչարյան եղբայրներն են՝ Արցախի Ասկերան քաղաքից։
Պատերազմից առաջ ընտանիքներ են կազմել, 2-ական երեխաներ ունեին, առանձին բնակարաններ, երջանիկ կյանք ու բազում երազանքներ, այս մասին գրում է MediaHub-ը։
Երազանքների ու այդ երջանկության մասին հիմա անցյալով ու երանությամբ են խոսում։ Դա տևեց մինչ այն պահը, երբ տեղահանության ընթացքում Արցախում վառելիքի պահեստում պայթյուն տեղի ունեցավ։ Եղբայրները ևս այդ տարածքում էին։
Ինչպես բոլորի դեպքում, նրանք ևս իրենց ընտանիքները տարհանելու նպատակով գնացել էին բենզին բերելու։
«Գնացին ու չեկան»,- ասում է նրանց ավագ եղբայրը Կարենը, ով ընկերների ու հարազատների հետ մեկ ամիս շարունակ եղբայրներին փնտրել է վիրավորների մեջ, ապա զոհվածների ցանկում։
Մի քանի օր առաջ դատաբժշկական և գիտագործական փորձաքննությամբ հաստատվեց նրանց ինքնությունը։
«Ցավը ևս պիտի սահման ունենա: Սա մեր ընտանիքի համար մեծ ողբերգություն է։ Ընդհատվեց նրանց կյանքը, եղբայրներս կրակի բաժին դարձան, 4 երեխա որբացավ, ինչի՞ համար, ու՞մ մեղքով»,- MediaHub-ի հետ զրույցում ասել է Կարենը։