Գևորգը հողի տակ է մնացել, 40 օր հետո գտել ենք․ Գևորգ Հովսեփյանի մայրը պատմում է

Գևորգը հողի տակ է մնացել, 40 օր հետո գտել ենք․ Գևորգ Հովսեփյանի մայրը պատմում է

Կյանքը սիրող տղա է եղել։ Այսպես է Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում որդուն նկարագրում Սուսաննա Հովսեփյանը։

Գևորգը ժամկետային զինծառայող էր, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամին սանձազերծեց պատերազմն Արցախի դեմ։ Այս ժամանակ նա ծառայում էր։

«Շատ նպատակներ ուներ, ասում էր՝ շուտ գնամ բանակ, գամ, որ համալսարանը սովորեմ, վերջացնեմ։ Ինքը սերժանտ է եղել։ 6 ամիս Արմավիրում է ծառայել, նոր տարան Արցախ։ Շատ լավ ծառայում էր։

Սիրով էր ծառայում։ Իրենց ջոկատին էին գովում, լավ պատրաստված ջոկատ էր։ Սեպտեմբերի 27-ին Գևորգը զանգեց, ասաց՝ մամ, այստեղ ռմբակոծություններ ա, բայց դրանից հետո էլ պատերազմից չէր խոսում»,-պատմում է մայրը։

Հրամանատարը Գևորգի ծնողներին ասել է, որ զինվորը շատ լավ է կռվել և շատ հայրենասեր է եղել, նաև, որպես ավագ հրամանատարություն է արել։