Դատախազությունը պահանջում է Ծառուկյանի շքեղ առանձնատունը և 86 մլրդ դրամ
Աբովյանի ճանապարհին գտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող շքեղ առանձնատունը դատախազությունը համարում է ապօրինի և պահանջում է բռնագանձել հօգուտ պետության:
Գլխավոր դատախազությունը Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է նաև բռնագանձել 42 տրանսպորտային միջոց, 8 տրանսպորտային միջոցի ձեռք բերման արժեք՝ մոտ 348 մլն դրամ, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 մլն դրամ, 79 անշարժ գույք և 10 անշարժ գույքի շուկայական արժեք, նաև 39 ընկերությունների բաժնեմասեր և բաժնետոմսեր:
Դատախազությունը պահանջում է նաև 86 մլրդ 400 մլն դրամ, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով:
Մանրամասները՝ տեսանյութում