Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից պահանջում է բռնագանձել 90 միլիոն դոլար և 25 անշարժ գույք. մանրամասներ
Հայաստանի տարեկան բյուջեի 1/5-ի չափ ապօրինի գույք է պահանջում դատախազությունը բռնագանձել մեծ ու փոքր նախկին ու ներկա չինովնիկներից:
Եվ սա Հակակոռուպցիոն դատարան արդեն ներկայացված հայցերով գնահատված գույքի շուկայական արժեքն է, գործընթացը շարունակվում է ու դեռ անավարտ ուսումնասիրություններ էլ կան:
Իրավապահների պահանջած՝ պետությանը վերադարձվելիք 500 միլիարդ դրամի մի մասը շքեղ ու օրինական եկամուտով չհիմնավորված գնումներն են՝ բնակարաններ, առանձնատներ, հողամասեր, մի մասը հիմնած բիզնեսներ են, մյուսը՝ թանկարժեք ավտոմեքենաներ, զարդեր, արվեստի գործեր:
Ինչպես է հաջողվել համեստ աշխատավարձով մեր պաշտոնյաներին ու նրանց ընտանիքի անդամներին միլիոնատեր դառնալ, եթե ազնիվ են ծառայել:
Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից և իր ընտանիքից պահանջում է բռնագանձել 36 միլիարդ դրամ (90 միլիոն դոլար) և 25 անշարժ գույք։
Գործն ուղարկվել է դատարան։