Դատարանի դահլիճից մեղադրյալը լսելով դատավորի կայացրած որոշումը, դատարանից դիմել է փախուստի
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:25-ի սահմաններում Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից փախուստի է դիմել քրեկան գործով որպես մեղադրյալԵրևանի բնակիչ 38-ամյա Գևորգ Սուքիասյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա դատարան էր եկել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքը փոխարինվելու համար և դատավորի կողմից վճիռը հրապարակելուց հետո վերջինս դատարանի դահլիճից դուրս է գալիս և դիմում փախուստի:
Դեպքի փաստով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Աղբյուրի տեղեկույթուններով նա մեղադրվում է ՀՀ Քր օր.-ի 235 հոդվածի, 255 հոդվածի և 335 հոդվածի հատկանիշներով: