Դիրքեր սնունդ տանելիս զոհված Արամը տան միակ տղան էր
Գեղարքունիքի մարզի Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխելիս հոկտեմբերի 2-ին ադրբեջանական զինված ուժերի կրակի հետեւանքով զոհված 21-ամյա Արամ Քոչարյանը Երևանից էր։
Արամը տան միակ տղան էր, երազում էր օդաչու դառնալ:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։
Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը: