«Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե Բաքվի անշարժ գույքի գործակալը». Քոչարյանը՝ Փաշինյանին
«Եթե դելիմիտացիա չի արվում, ապա ինչի՞ հիման վրա է արվում դեմարկացիան։ Եթե սա լիներ հայելային սկզբունքով, գուցե ինչ-որ տեղ հասկանալի լիներ, բայց այսպես վարվելով՝ ուղղակի հայտնվում ենք շատ թույլ ու վատ վիճակում։
Այս դիրքորոշումից հետո ինձ մոտ հարց է առաջանում՝ դուք այս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալ»,- իր խոսքում նշեց Լեւոն Քոչարյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրա դիմաց Հայաստանը ստանում է պետական սահման․ «Մեր անվտանգությունը պետք է հենվի այդ թվում՝ լեգիտիմության հիմքերի վրա մենք պիտի ունենանք պետական սահման։
ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելը, վերականգնելը կառավարության օրակարգում է»։