«Եզակի դեպք՝ ավիացիայի պատմության մեջ»․ Հայկ Մարտիրոսյան

«Եզակի դեպք՝ ավիացիայի պատմության մեջ»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տոկիոյի օդանավակայանում վթարի է ենթարկվել Սապպորոյից ժամանող ազգային Ճապոնիայի Ավիաուղիների օդանավը:

Բռնկված հրդեհը վայրկյանների ընթացքում կլանել է ողջ ինքնաթիռը:

Ու չնայած դրան` շուրջ 380 ուղևորներն ու անձնակազմը բոլորը` առանց բացառության բոլորը կարողացել են լքել ինքնաթիռն առանց որևէ վիրավորման և մահվան:

Դա եզակի դեպք է ավիացիայի պատմության մեջ:

Ինչպե՞ս:

Բոլոր ուղևորները Ճապոնիայում անգիր սերտում են կյանքի անվտանգության բոլոր կանոնները: Ճապոնական օդանավներում դրանց ծանոթացումը հինգ անգամ ավելի երկար ու մանրամասն է քան անգամ եվրոպականներում:

Այս օդանավի ողջ անձնակազմը ցուցաբերել է բացառիկ կարողություններ` մնացել է մինչև վերջին ուղևորը և կարգի տառին համապատասխան էվակուացրել է բոլոր 360 ուղևորներին: Վայրկյանների ընթացքում:

Բոլոր ուղևորները այրվող ու ծխով լցված, անլույս մնացած մութ օդանավում հերթ են կանգնել վթարային ելքերի մոտ: Խուճապ չի եղել: Ոչ ոք չի գոռացել, աղմուկը բացակայել է: Ոչ ոք չի շտապել առջևի կանգնածից առաջ անցնել ու շուտ լքել կործանվող օդանավը:

Բոլորն օգնել են միմյանց դուրս գալ օդանավից:

Որևէ ուղևոր չի վերցրել իր ձեռքի ճամպրուկը` հետևելով անվտանգ էվակուացիայի կանոններին և համաուղևորների անարգելք հեռանալու պայմանին:

Միակ խախտումը, որ թույլ է տրվել` մի ուղևորի կողմից երեք վայրկյան տևողությամբ հեռախոսային նկարահանումն է էվակուացիայի ամենասկզբից: Ըստ ճապոնական կանոնների` էվակուացիայի ժամանակ արգելվում է նկարահանումներ կատարել:

Հասարակություններ կան, որ կարգապահության և հասարակության ու ազգային միասնության, միասնական օրակարգի, պետության ու ազգի` հանրության սեփական կյանքի հանդեպ գերակայություն ունենալու գիտակցության և ոչ ինդիվիդուալիստության շնորհիվ անկոտրելի են և հարատևելու են հավերժ:

Եվ կան, որ ինդիվիդուալիստների կարճատես ու անկազմակերպ նшխրի սկզբունքով են ապրում: Դրանց համար կարևոր է ուտելը, թրքելն ու օրից օր կարևոր չէ թե որտեղ` փող փախցնելով ապրելը: Ապրում են` մինչև գալիս է դրանց չապրելու անխուսափելի պահը»: