«Եթե ես նորից որոշեմ ամուսնանալ, որդիս նորմալ կվերաբերվի». Լիլիթ Կարապետյան
Այս մասին Հերմինե Ստեփանյանի «Հերմինե դիալոգ» հաղորդաշարի շրջանակներում խոսել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը:
«Որդիս նորմալ կվերաբերվի, եթե ես նորից որոշեմ ամուսնանալ, նա այլ կերպ է մտածում: Գուցե տարիներ հետո այլ կերպ մտածի, չգիտեմ, բայց ինքը փոքր տարիքից էությամբ այնպիսին է, որ միշտ ասում է, ով ինչպես ուզում է պիտի այդպես ապրի։
Եթե առաջ կարող էի իր դեմ պայման դնել, որ չուզելով ինչ-որ բան անի, հիմա դա անհնար է»։