Եթե ձեր ընկերուհին ունի այս որակների գոնե կեսը, ուրեմն ամուսնացեք նրա հետ
Ներկայացրած որակները տղամարդուն օգնում են հասկանալ, որ հենց այդ կինն է իր իդեալը:
1. Նրա ինտելեկտի մակարդակը ձերից բարձր է: Ձեր ընտրյալը պետք է բավականաչափ խելացի լինի, դրա շնորհիվ դուք մշտապես կզարգանաք:
2. Նա ձեզ հետ ազնիվ է: Ազնվությունը նշանակում է, որ նա անկեղծ է հարաբերություններում: Այդ որակը կօգնի դժվար պահին ճիշտ ուղուց չշեղվել:
3. Նա դրականորեն է վերաբերվում կյանքի հանգամանքներին: Չափազանց լավատեսությունը կնոջը կարող է մի քիչ խենթ դարձնել: Սակայն դա ավելի լավ է, քան մշտական հուսահատությունը և վատատեսությունը:
4. Նա պատրաստակամորեն զիջումների է գնում: Զիջումը բոլորովին չի նշանակում, որ ձեր առջև թույլ մարդ է: Այս հատկությունն ուժեղ մարդկանց է բնորոշ:
5. Ձեր հումորը նրա համար ծիծաղելի է: Յուրաքանչյուր տղամարդու համար կարևոր է, որ իր հումորը գնահատվի:
6. Նրա սիրտը բաց է: Բաց սիրտն այն գիծն է, որով կարելի է հիանալ:
7. Նրա համար ձեր նպատակները ոչ պակաս կարևոր են, քան իրենը: Շատ կարևոր է ընդհանուր և անձնական նպատակներ ունենալ:
8. Նա դրական հարաբերություններ ունի ծնողների հետ: Եթե ուզում եք իմանալ՝ ձեր երկրորդ կեսի վարքն ինչպիսին կլինի 20-30 տարի հետո, ուշադրություն դարձրեք իր ծնողների հետ նրա հարաբերություններին:
9. Նա շատ բարի մարդ է: Այնպիսի որակները, ինչպիսիք են բարությունը և մեծահոգությունը, երջանիկ հարաբերությունների հիմնական չափանիշ են:
10. Նա կարողանում է լիակատար հանգստություն պահպանել վիճելիս: Այն կանայք, ովքեր վեճի ժամանակ առաջինն են հանգստանում, իրենց հանգստությունը փոխանցում են զուգընկերոջը:
11. Նրան դուր է գալիս լավ ժամանակ անցկացնել ձեզ հետ: Զույգերը, որոնք սիրում են կատակել և ուրախ ժամանակ անցկացնել իրար հետ, ավելի երջանիկ են: Սովորեք հաճույք ստանալ շփումից:
12. Նա իր սեփական կյանքն ունի: Մեծաթիվ ուսումնասիրությունների համաձայն՝ կնոջը պարզապես անհրաժեշտ է սեփական հետաքրքրություններ ունենալ, դա նրան ավելի է երջանկացնում:
13. Նա ձեզ ընդունում է ձեր բոլոր թերություններով: Եթե ձեր ընտրյալը ձեզ ընդունում է ձեր բոլոր թերություններով, ձեր բախտն անասելի բերել է:
14. Նա կարողանում է ներել: Վիրավորանքը ներելու յուրահատուկ կարողությունը շարժիչ գործոն է հարաբերություններում: Գլխավորը նրա ներողամտությունը չչարաշահելն է: