«Բացարձակ արժեք» հաղորդաշարի հերթական հյուրը երգիչ Գրիգորի Եսայանն է։
StarNews-ը գրում ․
Հաղորդավարուհու հարցին՝ երգչի ու կնոջ 13 տարվա տարիքային տարբերությունն օգնել է հարաբերություններում, թե խանգարել ՝ Գրիգորի Եսայանը պատասխանեց.
«Իմ աշխատանքի բնագավառն այնպիսին է, որ խանգարում է։ Խանդը ամենաթույլ, ներքևի աստիճանն է։ Խանդը և դրա հետևանքները…
Առիթ տալիս եմ, իհարկե։ Եթե մեր բնագավառում որևէ մեկը ասում է , որ առիթ չի տալիս՝ սուտ է խոսում, մեր աշխատանքն է առիթ տալիս։
Ես միշտ ինձ եմ մեղադրում՝ գիտեմ , որ մեղավոր եմ…
Խնդիրներ միշտ էլ կան, բոլորի մոտ էլ կան նորմալ է։ Չեմ ուզում ոչ մեկի վիրավորել, բայց իմ կարծիքով խանդը հիվանդություն է։
Իմ դեպքում իմ հեչ վեջը չի՝ ես էդքան «անխանդ» եմ։ Մենակ կին – տղամարդ հարաբերություներում չէ՝ ընդհանուր , իմ մոտ չկա խանդ»։