Ես թուրքից չեմ վախենում, ոչ էլ ռուսից, ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ․ Սոսե Բալասանյանը չի հեռանա Արցախից
Կարին Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.
Զանգեցի Արցախում մեն-մենակ մնացած Սոսեին
-Սոսե ջան, ախր մենք դեռ պիտի Արցախի հաղթական վերադարձը տեսնենք, ախր․․․
– Կտեսնենք, Կարին Տոնոյան, ես էլ կտեսնեմ ուրիշ տեղից, ես իմ հողը չեմ թողնի․․․
– Սոսե ջան, ես չեմ ուզում, որ թուրքը քեզ խոշտանգի․․․
– Ես թուրքից չեմ վախենում, ոչ էլ ռուսից, ես իմ հողում եմ ու ուզում եմ Արցախում հող դառնամ․․․
Խոսում է ու քայլում դատարկված Ստեփանակերտում… Ոչինչ չեմ գրում էլ… Արցախի ջոջեր ու հրամանատարներ, մի բուռ հող կերեք, ծնկի եկեք այս աղջկա առջև… ու թե Աստծո կամքով Արցախն ազատագրվեց, նա պիտի դառնա հայոց այդ մարզի 1- ին դեմքը: