Եվրոպայի ամենահարուստ մայրաքաղաքներից մեկի գլխավոր տոնածառը
Hraparak.am-ը գրում է․ Եթե կարծում եք, որ չտես-գյորմամիշ տոնածառներով ու հրավառությամբ Եվրոպա եք դառնալու, չարաչար սխալվում եք։
Խնդրեմ, Եվրոպայի ամենահարուստ մայրաքաղաքներից մեկի գլխավոր տոնածառը, որի վրա կատարված ծախսը երեւի միջին աշխատավարձ ստացող մի հարկատուի վճարած հարկի չափ էլ չկա։ Ու պատկերացրեք, շատ ավելի բարեկեցիկ կյանքի սովոր դանիացի երեխաները սրանով էլ են ուրախանում։
Իսկ Կոպենհագենի քաղաքապետարանն ավելի խելամիտ է ծախսում ռեսուրսները, օրինակ՝ մանկապարտեզների, նպաստների, օտարերկրացիների ինտեգրացիայի, գործազուրկներին աշխատանքի տեղավորելու, հեծանվուղիների կառուցման եւ բարեկարգման եւ այլ հանրօգուտ բաների վրա։
Էս ամենը նշում եմ, որ հասկանալի լինի, թե պատերազմով անցած ու հայաթափված Արցախից հետո Կոպենհագենի համեմատ խիստ աղքատ Երեւանն ինչ առաջնահերթություններ պիտի ունենար, բայց չունի։